Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Բաքուն սկսել է հեռահար միջոցներ կիրառել

Բաքուն սկսել է հեռահար միջոցներ կիրառել
03.09.2015 | 10:37

Վերջին ժամանակահատվածում ադրեջանական կողմը շփման գծում սկսել է հեռահար միջոցներ կիրառել՝ սեպտեմբերի 2-ին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ պատճառը հակառակորդի ձախողումներն են։ «Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդն սկսել է ականանետեր կիրառել։ Իհարկե, դրանք անպատասխան չեն մնում, պատժվում են։ Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում։ Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները»,- ասաց նախարարը` վստահեցնելով, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է։ Անդրադառնալով նախօրեին Տավուշի սահմանին հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված երկու ժամկետային զինծառայողներին` նախարարն ասաց, որ երկուսի վիճակն էլ կայուն է։

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ